Բաժիններ՝

Xiaomi-ն ներկայացրել է Mi 9 Pro 5G սմարթֆոնը՝ 69-րոպեանոց լիցքավորմամբ

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 9 Pro 5G մոդելի նոր ֆլագմանական սմարթֆոնը՝ արագ անլար լիցքավորման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս սարքի մարտկոցը լրիվ լիցքավորել 69 րոպեի ընթացքում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է The Verge ինտերնետ-պորտալը:

Ի տարբերություն նախորդ մոդելի, նորույթը պահպանում է հինգերորդ սերնդի (5G) ցանցերի ստանդարտը: Սմարթֆոնը հանդերձված է Snapdragon 855+ չիփսեթով եւ 6,4 դյույմ անկյունագծով OLED-դիսփլեյով: Mi 9 Pro 5G-ի արժեքը կազմում է 520-ից մինչեւ 605 դոլար՝ կախված համալրումից:

Այդ սմարթֆոնների առաջին խմբաքանակի վաճառքը կսկսվի Չինաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս