Բաժիններ՝

Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին

Մոբայլ տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 0,1%  սարքերը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Վրաստանում այդ վնասաբեր ծրագրերին բախվել է օգտատերերի 0,08%, իսկ Ադրբեջանում՝ 0,07%-ը։

2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ն է ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների (7-րդ տեղ)։ Այդ ժամանկահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝  0,14%-ը։

2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է, քան  2019-ի առաջին եռամսյակում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք  դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները ։

Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս