Բաժիններ՝

IPhone 11-ի պահանջարկը գերազանցել է բոլոր ակնկալիքները

Ընկերությունը շտկում է iPhone XS-ի ձախողումը` նոր գույների, զեղչերի և գնային նոր քաղաքականության միջոցով:

Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով մասնագիտացած է Apple-ում, ասել է, որ iPhone 11-ի և iPhone 11 Pro-ի համար նախնական պատվերները շատ ավելին են, քան սպասվում էին, հայտնում է 9to5mac-ը:

Ընկերությունը սկսել է նախնական պատվերներ կատարել iPhone-ի նոր մոդելների համար ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին: Հիմնվելով առցանց վաճառքի տվյալների վրա՝ Կուոն եկել է այն եզրակացության, որ մարդկանց ամենամեծ հետաքրքրությունը պայմանավորված է սմարթֆոնների նոր գույներով. IPhone 11 Pro-ն թողարկվելու է մուգ կանաչ պատյանով, իսկ iPhone 11-ը` փիրուզագույն և մանուշակագույն:

Այնուամենայնիվ, սկզբում մուգ կանաչ Pro-ն կհայտնվի սահմանափակ քանակությամբ` ապակու արտադրության հետ կապված խնդիրների պատճառով:

IPhone 11 Pro-ի ամենամեծ պահանջարկը մինչ օրս նկատվել է Միացյալ Նահանգներում: Չինաստանի ամենամեծ բջջային շուկային, պարզվեց, որ ավելի շատ հետաքրքրում է ավելի էժան iPhone 11-ը: Չնայած մասնագետները կանխատեսում են սմարթֆոնի ձախողումն Ասիայում:

Նաև նոր սարքերի պահանջարկի վրա ազդել է Apple-ի փոփոխված գնային քաղաքականությունը: IPhone 11-ի մեկնարկային գինը 50 դոլարով ցածր է նախորդ տարվա iPhone XR-ից: Կոուն նաև շեշտում է այնպիսի ծրագրերի դերը, որոնք թույլ են տալիս զեղչ ստանալ հին սմարթֆոնի դիմաց:

Նոր սմարթֆոնները ներկայացվեցին սեպտեմբերի 10-ին: Գադջետները ստացել են A13 Bionic նորագույն պրոցեսորներ, տեսախցիկների նորացված համակարգ, ինչպես նաև շուկայում ինքնավարության ամենաբարձր մակարդակներից մեկը:

Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս