
iPhone 11 Pro Max-ի դիսփլեյը լավագույնն է ճանաչվել շուկայում

DisplayMate կայքն ամենաբարձրը գնահատել է նոր iPhone-ի դիսփլեյը՝ բոլոր փորձարկված սմարթֆոնների մեջ:
DisplayMate-ի հեղինակը՝ Ռայմոնդ Սոնեյրան, զբաղվում է սմարթֆոններում դիսփլեյների մանրամասն ուսումնասիրությամբ: Նա գնահատում է բոլոր ցուցանիշները՝ ամենաբարձր պայծառությունից մինչև գույների պարզություն: Թեստավորման արդյունքում նոր iPhone 11 Pro Max-ը ստացել է ռեկորդային A+ վարկանիշ:
Եզրափակելով խոսքը՝ Ռայմոնդն ասում է, որ նոր iPhone-ի դիսփլեյը լավագույնն է բոլոր սպառողական սարքերի մեջ`սմարթֆոններ, պլանշետներ, 4K հեռուստացույցներ, մոնիտորներ և նոութբուքեր:
Apple-ն իր նոր սմարթֆոնում ներկայացրել է էկրանի պայծառության նոր մակարդակ, որը գրեթե երկու անգամ ավելին է, քան ֆլագմենային մրցակիցներինը: Ավանդույթի համաձայն՝ iPhone-ը փոխանցում է ավելի բնական գույները:
iPhone 11 Pro Max-ը ցույց է տվել լավագույն արդյունքները գրեթե բոլոր չափանիշերում: Որոշ թերություններ միայն OLED դիսփլեյի առանձնահատկությունն են:
Սիրարփի Աղաբաբյան