Բաժիններ՝

Yandex-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը GQ-ի վարկածով դարձել է տարվա գործարար

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը: Այս մրցանակը շնորհվում է ամեն տարի GQ ամսագրի կողմից:

Տարվա գործարար է ճանաչվել Տիգրան Խուդավերդյանը, ով վերջերս դարձավ Yandex ընկերության գործադիր տնօրենը:

Yandex-ում Խուդավերդյանն աշխատում է 2006 թվականից: Սկզբում նա գլխավորում էր «Яндекс.Браузер» և «Яндекс.Навигатор» ծառայությունները, իսկ 2016-ին նա դարձավ «Яндекс.Такси»-ի ղեկավարը, որը միավորվեց Uber-ի հետ:

King of the Year հատուկ անվանակարգում մրցանակին արժանացել է հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս