ԱԺ արտոնյալներին Հովիկ Աբրահամյանի տված «դաբրոն» գործում է նաև Գալուստ Սահակյանի օրոք. «Հրապարակ»

«Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաեւ Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ եւ օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած «դաբրոն» գործում է նաեւ Գալուստ Սահակյանի օրոք»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են մտնել միայն ԱԺ այն պատգամավորների մեքենաները, որոնց օրենքով սահմանված կարգով հատկացվում է ծառայողական պետհամարանիշ, սակայն ոչ թե օօ 11 սերիայով, որից օրենքով հասնում է բոլոր պատգամավորներին, այլ օօ 01 սերիայով, որոնցից, ծառայողական ավտոմեքենայի հետ մեկտեղ, տրամադրվում է միայն ԱԺ աշխատակազմի անդամներին, խորհրդարանական խմբակցություններին եւ հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին։

Սակայն Մանվել Գրիգորյանին ու Մհեր Սեդրակյանին արտոնյալ կարգով հատկացված է օօ 01-ով համարանիշ, եւ նրանց մեքենաներն ազատ ելումուտ ունեն ԱԺ տարածք, այն դեպքում, երբ նրանք շարքային պատգամավորներ են՝ ոչ խմբակցության ղեկավար են, ոչ էլ որեւէ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ»։

Ամբողջությամբ կարդացեք .«Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս