
Տիգրան Սարգսյանը ցանկացել է մնալ, Սերժ Սարգսյանը հորդորել է՝ գնալ. «Իրատես դե ֆակտո»

«Ասում են, թե Տիգրան Սարգսյանն առանձնապես ցանկություն չի ունեցել անցնելու դիվանագիտական աշխատանքի, ցանկացել է մնալ Հայաստանում, «պայքարել», սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է «գնալ, անդարդ գլուխը նոր դարդի տակ չդնել», մասամբ էլ թույլ տալ, որ Հովիկ Աբրահամյանն ազատ աշխատի, տեսնենք՝ ինչ է լինում»,- գրում է «Իրատես դե ֆակտո» թերթը՝ ավելացնելով.
«Ասում են նաև, թե վերևներում նույնպես համոզված են, որ Աբրահամյանն առանձնապես չի հաջողելու, որովհետև ու, առաջին հերթին, փող չկա»:
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։