Հովիկ Աբրահամյանը փորձել է իր տեղը դնել Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական շրջանակներում բոլորը շունչները պահած սպասում են կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքին՝ ոչ թե տեսնելու, թե ինչ «ընդդիմադիր» հարցեր է տալու ԲՀԿ-ն, այլ թե ինչպես է իրեն պահելու Դավիթ Հարությունյանը:

Բանն այն է, որ «սրտացավները» Հովիկ Աբրահամյանի ականջին շշնջացել են, որ Դավիթ Հարությունյանն իրեն վարչապետի պես է պահում, և «կաթոցն» ազդել է. Աբրահամյան-ՀԲ պատվիրակություն հանդիպմանը Դ. Հարությունյանը չէր մասնակցում:

Ավելին, մեր տեղեկություններով, վարչապետն իր մոտ է կանչել նախարարներից մեկին և խորհուրդ տվել, որ իր ոլորտներից դուրս չգա: Նա փորձել է իր տեղը դնել նաև Արմեն Աշոտյանին. Գյումրու տնտեսական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը գնացել է առանց ԿԳ նախարարի:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս