Քրեական հեղինակություններ Օշականցի Գևորիկին ու Զապին «բարձր մակարդակով» ասվել է, որ հեռանան Հայաստանից. «Ժամանակ»

«Մի քանի օր է արդեն` լրատվամիջոցներում, եւ ոչ միայն, ակտիվորեն քննարկվում է քրեական հեղինակությունների հերթական «ռազբորկան» եւ դրա արդյունքում առաջացած աժիոտաժը»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այդ հրապարակումների համաձայն` Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի հետ, որի արդյունքում Օշականցի Գեւորիկը ծեծի է ենթարկվել Լյովիկի կողմնակիցների կողմից, որը համարվում է ոչ պատվաբեր այդ աշխարհի ներկայացուցիչների համար:

Հետեւաբար` տեղի ունեցածը չի կարող անպատասխան կամ անհետեւանք մնալ: Հերթական «ռազբորկան» կանխելու համար քրեական աշխարհի ներկայացուցիչներին «շատ բարձր մակարդակով» ասվել է, որ հեռանան Հայաստանից, այլապես դա կարող է ավելի վատ հետեւանք ունենալ նրանց համար:

Օշականցի Գեւորիկին ծեծի ենթարկողները արդեն իսկ Հայաստանում չեն, իսկ այդ «ռազբորկային» մասնակից մյուս անձինք՝ «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը, Զապի քրոջ որդին եւ Օշականցի Գեւորիկը փորձել են հեռանալ Ռուսաստան, սակայն բավական անհարմար վիճակում են հայտնվել: Նրանց թույլ չեն տվել հատել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս