«Իսկ մուտիլովչիկները որտե՞ղ են մնում». Արդարադատության նախարար. «Հրապարակ»

«Խորհրդարանում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Մուրադյանին տեսնելով՝ նրանց համակուրսեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի թաքցրել էմոցիաները և ոգևորված բացականչել է.

«Ոնց որ ամբողջ կուրսը հավաքվում է»»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Մեր լրագրողը փորձել է համակուրսեցիներից ճշտել, թե ով է եղել իրենց մեջ ամենագերազանցիկը։ Մանուկյանն այդ դժվարին գործը թողել է լրագրողի վրա.

«Մեր իրականությունում գերազանցիկներն ավելի ստվերում են մնում, իսկ բարձունքները նվաճվում են լավ կապեր ունեցողների կողմից»։ Մեր լրագրողը ենթադրել է. «Նահապետյանը Ձեզ զիջում է բարձունքների հարցում, երևի հենց նա է գերազանցիկը եղել»։ Այս արտահայտությունը, չգիտես ինչու, հունից հանել է Մանուկյանին, և նա իբր հակադարձել է. «Իսկ մուտիլովչիկները որտե՞ղ են մնում»» ։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս