«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել». «Առավոտ»
«Ճիշտ ա ասե վարչապետը»,- «Առավոտի» հարցին այսպես է արձագանքել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը: Խոսքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության ծրագիրը ներկայացնելի արած հայտարարության մասին էր:
«Վարչապետն ասել էր.
«Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից:
Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»: Այս հայտարարությունը Ձեզ չի վախեցնում` հարցին պատգամավորը հպարտ կեցվածք ընդունեց և ասաց. «Իհարկե` ոչ, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ: Ավելի լավ, մենք սեփականատեր ենք, մենք աշխատում ենք, և աշխատում ենք շատ պարզ…
«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը մեր հարցին: Ապա լսելով վարչապետի հայտարարությունից մեջբերումը՝ ասաց.
«Ասել ա, ուրեմն կանի: Ես հավատում եմ մեր վարչապետին»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։