Սերժ Սարգսյանը պասիվացել է. «Ժողովուրդ»
«Տևական ժամանակ է` Սերժ Սարգսյանը պասիվ գործունեություն է ծավալում: Ակտիվություն նկատվեց միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Երևան այցի ժամանակ՝ մայիսի 12-13-ին»,-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Իհարկե Ֆրանսիայի նախագահի պետական այցը արտաքին քաղաքական կարևոր իրադարձություն է, սակայն այն չի կարող լրացնել տեղեկատվական այն բացը, որն առկա է Ս. Սարգսյանի ամենօրյա գործունեության վերաբերյալ: Ֆ. Օլանդի այցից հետո Ս.Սարգսյանի գործունեությունը սկսվել ու ավարտվել է գերազանցապես շնորհավորական կամ ցավակցական հեռագրեր ուղարկելով կամ էլ Հայաստան ժամանած հյուրերին ընդունելով:
Նախորդ շաբաթ նա ընդունել է Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժորին, մայիսի 15-ին նրան հավատարմագրեր է հանձնել Նորվեգիայի նորանշանակ դեսպանը, մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և վերջ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։