Պատգամավորները ոչ թե հարբած են եղել, այլ «լավ չեն զգացել». Սուքիաս Ավետիսյան. «Առավոտ»
«ՀՀԿ-ական պատգամավորներ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս), Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանը և Վարդան Այվազյանը երեկ, կառավարության ծրագրի քվեարկությանը, խորհրդարան էին ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.
«ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալիս Առաքել Մովսիսյանի ոտքը սայթաքեց եւ ընկավ: Նրան ոտքի կանգնել օգնեց իր կողքով քայլող Վարդան Այվազյանը:
ՀՀԿ-ական հարբած պատգամավորներին օգնում էր դահլիճ հասնել կամ դահլիճից դուրս գալիս ուղեկցում էր նաեւ Սուքիաս Ավետիսյանը:
«Առավոտի» հետ զրույցում, սակայն, Սուքիաս Ավետիսյանը փորձում էր համոզել, որ իր գործընկերները ոչ թե հարբած էին, այլ «իրենց լավ չէին զգում»: Դիտարկմանը, որ ալկոհոլի հոտն էլ էր տարածվել միջանցքում, Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Ես հոտ չեմ առել»:
Ասացինք, որ կայքերում տեսանյութեր էլ կան տեղադրված: Պատգամավորը հակադարձեց. «Չեմ տեսել: Տեսնենք ինչ է, հետո կորոշենք»: Իհարկե, պարոն Ավետիսյանը մի կերպ էր զսպում իրեն, որ իր իսկ ասածների վրա չծիծաղի»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։