Հովիկ Աբրահամյանը վերահսկում է ոչ իշխանական քառյակին կամ «Մենք սիրում ենք քեզ, Հովիկ». «ՀԺ»
«Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների երկու օրվա ընթացքում լրագրողները հարաճուն տպավորություն ստացան, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերահսկում է ոչ իշխանական քառյակին»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Նման տպավորության պատճառն այն է, որ քառյակ-Հովիկ Աբրահամյան հարցուպատասխանն ու քննարկումը տեղի էր ունենում լայթս-ընդդիմիզմի, առավել հաճախ՝ փոխադարձ ջերմության մթնոլորտում: Հարցուպատասխանի մթնոլորտը սրելու եզակի փորձեր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ձեռնարկեցին:
Իրականում, սակայն, նրանց հարցերը տեղավորվում էին Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու ռազմավարական գծի մեջ: Ելույթի ժամանակ Արամ Մանուկյանը հավատարիմ մնաց նույն գծին. նա կառավարության անդամներին բացատրում էր, որ իրենք չեն կարողանալու կոռուպցիոն համակարգի դեմ պայքարել, որովհետեւ Սերժ Սարգսյանը դա թույլ չի տալու: Բռնեցիք չէ՞, իմաստը: Հովիկ Աբրահամյանն ու իր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարողներն են, Սերժ Սարգսյանը թույլ չտվողը: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը հերթական անմեղ զոհն է կոռումպացված հրեշավոր համակարգի»:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։