
Վերնիսաժի դեպքերից հետո քրեական աշխարհում խմորումներ են սկսվել՝ ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել. «Ժողովուրդ»

Վերնիսաժի կրակոցներից հետո, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել:
«Ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից, ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա:
Լուրեր կան, որ մի խումբ ախալքալաքցիներով հավաքվել, զրուցել են՝ նաև ՌԴ-ում բնակվող իրենց ընկերների հետ՝ որոշելու, թե ինչ անեն:
Երեկ «ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է հիվանդանոց՝ զրուցելու Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի հետ, սակայն չի հաջողվել, քանի որ ոստիկանները խստացված ռեժիմով հսկում են նրանց: Անծանոթներին արգելում են հանդիպել Նորայրին ու Վալերիին:
Հավաքված երիտասարդների հետ զրույցից պարզեցինք, որ ախալքալաքցիները վրդովված են Գոռ Առաքելյանի քայլից, որ կրակոց է արձակել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։