
Հայաստանը-Ռուսաստանին կապող ճանապարհը մի քանի ամիս փակ կլինի. «ՀԺ»

«Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմա-վրացական ճանապարհը առաջիկա ամիսներին փակ կլինի։ Պատճառը մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհին՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Դրա հետևանքով փակ է նաև ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը։ Նշենք, որ դա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն է և խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հենց այս ճանապարհն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հիմնական մասը: Այս փլվածքի պատճառով վնասվել է նաև Ռուսաստան-Հայաստան գազատարը, որով ապահովվում է Հայաստանի գազամատակարարման հիմնական ծավալը՝ մոտ 90 տոկոսը։ Գազատարի վերականգնումը, մեր տեղեկություններով, ավելի շուտ կավարտվի»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։