«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ՝ տոնական միջոցառումների, Հայաստանի քաղաքական դաշտն ալեկոծության մեջ է՝ նախկին ու ներկա, մոռացված ու գործուն, բարեկամ ու երբեմնի հակառակորդ քաղաքական գործիչներն արդեն մի քանի օր է՝ իրենց «անվճար ու անհատույց» ծառայությունների մասին են բարձրաձայնում, թե պատրաստ են ցանկացած կարգավիճակում աջակցել ապագա կառավարությանը։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կառավարություն կազմավորելու շուրջ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հովհաննիսյանը առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում, ըստ որի՝ պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ պետք է լինի նաև կառավարության ներկայացուցիչ, ով հանդես գալով որպես հարակից զեկուցող, կներկայացնի կառավարության դիրքորոշումը քննարկվող նախագծի վերաբերյալ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած եւ չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1,5 տարվա համագործակցության համար:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունից հետո ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույթում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 10-ը Վիգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա դառնում է 43 տարեկան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից. խոսքը տնտեսության վիճակի մասին է, որը հազիվ թե կարելի է գնահատել բարվոք:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ անգամ խորհրդարանի աշխատակազմն էր ուրախ իշխանափոխության առիթով։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է Հայաստանում չէ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտոնում։ Մյուս փոխվարչապետ տեսնում է Արարատ Միրզոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսված կարգով` խորհրդարանում այսօր կայուն մեծամասնություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի գործով վերջինիս ցուցմունքները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմավորմանը միայն այն դեպքում, եթե իրենց այդ կառավարությունում ազդեցիկ ներկայացվածություն առաջարկվի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակից, այդ թվում և՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար-ՌԴ նախագահ հեռախոսազրույցից։
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի և հմուտ «ցույցացրիչ», Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազները պատերազմ են հայտարարել քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների դեմ:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո դեռ չի ընտրվել վարչապետ, նրա թիմը ձեռնամուխ է եղել ապագա կառավարության կազմի շուրջ քննարկումներին։ ԱԳ նախարարի պոստում տրվում են Դանիայի այսօրվա դեսպան, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաև Կարապետ Ռուբինյանի որդու՝ Ռուբեն Ռուբինյանի անունները: