ԱԻՆ-ում լուրջ չեն վերաբերվել Հրաչյա Ռոստոմյանին, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։ Նա հենց առաջին հանդիպման ժամանակ աշխատակազմի ղեկավար հատվածին ուղիղ տեքստով ասել է, որ տեղյակ է, թե ով ինչ է ասել իր հասցեին։

Ասել է․ «Ես սպորտի նախարարն եմ եղել, բայց օլիմպիական չեմպիոն տված նախարար եմ»։ Զգուշացրել է, որ լավ տեղեկացված է եւ գիտի, թե որտեղ են ԱԻՆ-ի կոռուպցիոն ռիսկերը՝ ով ինչից ինչքան է «կերել», եւ առաջարկել է անմիջապես դիմումներ գրել ու հեռանալ՝ չսպասելով քրեական գործերի հարուցմանը։

Մեզ ասացին, որ առաջին հեռացողները, հավանաբար, կլինեն փրկարար ծառայության պետն ու տեղակալները, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031