«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիրներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով։ Խոսել են նաեւ Էլթոն Ջոնի այցից։
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավո՞ր է, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառավարման մարմինները, այլև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմիան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ և գնել 10 հատ կոնյակ:
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ արդեն տևական ժամանակ է՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի խոսնակ չունի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության նոր պատգամավորներից Հովիկ Աղազարյանը ժամանակին եղել է ՀՅԴ-ական, ընդ որում` 1990թ. Գերագույն խորհրդում նա ՀՅԴ խմբակցության քարտուղարն է եղել: Այսօր, սակայն, Աղազարյանն անդամակցում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ:
«Ժամանակ» թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական կնշանակվի Արսեն Խառատյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հեղինակություն Պիստ Արմենը՝ Արմեն Իսրայելյանը, ում համարում են Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանի տանիքը, վերջին օրերին թաղի մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին խիստ հանձնարարական է տվել՝ պարզել բոլոր այն «դավաճաններին», ովքեր ահազանգել են իրավապահ մարմիններին, թե մարդկանց պարտադրաբար ուղարկում են ակցիաների՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի։
«Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքեւից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն օրերս այցելել է եղբորը՝ Սարգիս Հակոբյանին, ով Քրօր․ 258 հոդվածով (խուլիգանություն) կալանավորվել է եւ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել:
«Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:
«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, որով հստակ սահմանվելու են այն հիմքերը, որոնց հիման վրա կարող է արգելվել կալանավորված անձի և նրա ազգականի տեսակցության իրավունքը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից:
«Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։