«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու եւ դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղհասարակության հետ փակ հանդիպման ժամանակ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օլիգարխիայի դեմ իր ապագա քայլերի վերաբերյալ։
«Փաստ» թերթի աղբյուրների համաձայն՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ-հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ոգևորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ով չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու քվեարկությանը, չի ստորագրել նաև նրան երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի դարձել վարչապետ, սակայն ԱԺ-ում երեկ նրա շուրջ արդեն քծնանքի մթնոլորտ էր ձևավորվել։ Նրան մոտենում էին, ողջագուրվում պատգամավորներ, որոնք նախկինում, մեղմ ասած, աչքով աչք չունեին Փաշինյանին, առիթը բաց չէին թողնում չարախոսել հետևից։
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին, նշել է, թե դրանք սպասելի էին.
«Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության անդամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, և նա կընտրվի վարչապետ:
«Ժամանակ» թերթը գրել է. «Տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզում ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքող ՀՀԿ-ական գործարար եղբայրներ՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը և նրա եղբայրը՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը, հրաժարվել են ՀՀԿ անդամատոմսերից և հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Մարիոթում» հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին դուրս են եկել ժողովրդի մեջ և հայտարարություն արել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը Հայաստանի նոր իշխանություններից ուզում է հավաստիացումներ, որ առնվազն երեք ոլորտներում ռուսական ընկերությունների ունեցած մենաշնորհը կպահպանվի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ում այս օրերին բավականին լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Փաստ» թերթը գրում է. «Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի նիստերը ընդդիմության կողմից բոյկոտելը մի տրամաբանություն էլ ունի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության և իշխանության միջև։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր է հասնել նրան, որ խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը վայր դնի պատգամավորական մանդատը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին:
«Հրապարակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ` ժամանակի առումով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն իր տեսանելի ու անտեսանելի խորշերից վերստին մտաբերում է Հայաստանը, ավելին՝ ոուսական НТВ հեռուստաալիքին հարցազրույց է տալիս, մի երկու լղրճուկ, իր ոճին համապատասխան տախտակե նախադասություններով պառնասներից մոտեցումներ է իջեցնում՝ այն պահին…
Վերջին ներքաղաքական զարգացումների եւ վարչապետի սպասվելիք ընտրության շուրջ «Ժողովուրդ» թերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու դեպքում մտադիր է որպես իր ղեկավարած կառավարության ծրագիր Ազգային ժողով ուղարկել մաքուր թուղթ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ քննարկումների կիզակետում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ հեռուստաալիքին: Մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանն իրականում բավականին ծավալուն հարցազրույց է տվել, սակայն դեպքերն այնքան արագ են զարգացել, որ մինչ հեռարձակվելը այն արդեն ժամանակավրեպ է դարձել, հետևաբար՝ ամբողջական հարցազրույցը չի հրապարակվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա նոյեմբերին Մեղրիի մաքսային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերել էին 105 կգ հերոին տեսակի թմրանյութ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էր կուսակցության ղեկավարի փոփոխության մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Համահայկական ընդվզման այս օրերին ՀՀԿ-ն զուգահեռ անցել է ցուցակներ ճշգրտելու գործին։ Մասնավորապես ինչ-որ անձինք ներկայանալով ՀՀԿ-ից՝ ցուցակները ձեռքներին շրջում են շենքերով, մտնում մարդկանց բնակարաններ ու հարցուփորձ անում։ Այդ անձինք հիմնականում գնում են նրանց բնակարանները, որտեղ երկրից բացակայողներ կան և ճշգրտում են՝ վերադարձել են, թե ոչ։