
Ռոստոմյանը աշխատանքից կազատի Ներսես Նազարյանին ու գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:
«Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաեւ աստիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լինել:
Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքից կազատի նաեւ փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»: