«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին:
«Փաստ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի գինը բարձրացել է: Մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750–790 դրամի սահմաններում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը որոշել է հետքայլ անել և վերամշակել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որը գաղտագողի մշակել և պատրաստվում էր ուղարկել ԱԺ քվեարկության։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով կալանավորված Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը պատրաստվում է ցուցմունք տալ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արեւելքում, նաեւ մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահ Միշել Աունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարկով հարսանիք, Նոր տարի եւ այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլեւս չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից եւ նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանում երեկ անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հնչած ելույթներն ավելի շատ կենացների մակարդակի էին. կողմերը խոսքեր չէին խնայում` միմյանց սիրաշահելու համար, ներկայացնելով համագործակցության մասին վկայող զանազան ցուցանիշներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին կզեկուցեն 2017թ. կատարված աշխատանքների եւ 2018թ. ծրագրերի մասին: Այս անգամ հերթը Սամվել Ալեքսանյանի զարմիկինն էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանինը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվորեն զբաղված է թոռներին ազատելու գործով: Ընդ որում՝ այս հարցով նախագահ Սարգսյանի մոտ միջնորդում են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հեղինակություններ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018–2022 թվականների մաստեր պլանը հանրային քննարկման է ներկայացվ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի գործողություններում ոստիկանները հանցակազմ չեն գտել:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթավերջին տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր եւ մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին, բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան նախորդ տարի 211 հազար դրամի չափով նվիրատվություն են արել, որն ստացել է բնամթերքի տեսքով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել:
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջեւ վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Բժիշկներ Արմեն եւ Արթուր Նասիբյանները վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւԱրտակ Սարգսյանների հետ: Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ է ստացել բժիշկներից մեկը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երեւանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որեւէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երեւանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղաքապետարան-թաղապետարաններ տարաներով «արտաթորանք» տանելու, հարցը տեղից շարժելու մասով: