««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդության իսկությունը պարզելու նպատակով ստեղծել է անկախ բժիշկների հանձնաժողով՝ փորձելով այդ կերպ հասկանալ, թե նրա կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարեւանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։
Թերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը:
«Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, եւ շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» եւ «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երեւանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի եւ պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը:
«Հրապարակ» թերթը գրունմ է. «Տնտեսագետ Արայիկ Այվազյանն արժանահավատ է համարում Հայաստանում հիպոթեքային ծավալների աճը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթի համար արդեն կա 12 դիմում։ Այսօր երեկոյան ավարտվում է Ռուբեն Ջաղինյանի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնի համար առաջադրման ժամկետը, որից հետո 10 օրվա ընթացքում 5 հոգանոց հանձնաժողովը կհայտարարի հաղթողին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս» ռեստորանը զրկվել է գիշերն աշխատելու հնարավորությունից․ հարեւաններից մեկի բողոքի հիման վրա 24 ժամ աշխատելու լիցենզիան չեն թարմացրել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում եւ սահմանել, թե ինչ բան է երաշտը կամ սակավաջրությունը:
Պետեկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար եւ որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչեւ ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս տալ փակվելուց՝ որոշակի տուգանք վճարելով։
«ՀՀ ԿԲ-ն վերջապես հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն հունվար ամսվա կտրվածքով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քրեական գործ է հարուցվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երեւանում կառուցած առանձնատան օրինականության վերաբերյալ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
««Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտադիր է զբաղվել կենդանիների պաշտպանությամբ: Նա խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կենդանական աշխարհի մասին օրենքում եւ արգելել կենդանիների ոչնչացումը դաժան մեթոդներով, այդ թվում՝ զենքի կիրառմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դժվար էր պատկերացնելը, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն այդքան կառչած կլինի սեփական աթոռից, բացի նրանից, որ նա չերկնչեց սեփական թիմակիցների դեմ գործեր հարուցելուց, անձամբ Քոչարյանի դեմ դատական նիստին մասնակցելուց, հիմա էլ ամեն ինչ անում է` իր անիմաստ կյանքն այդ աթոռին երկարացնելու համար»:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունների համար օրակարգային կարեւոր հարց է դարձել անցումային արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նախագծերի մշակումը, որի մասին դեռեւս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը:
«Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի անվտանգության գծով ինժեներ Արման Ավագյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության եւ զարգացման տեսլականների վերաբերյալ:
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ուզում ենք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի երկու դրվագներին, որոնք, մեր կարծիքով, փոխկապակցված են։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ քվեներ կստանա, իսկ ավելի ուշ՝ ասուլիսի մեկ այլ դրվագում պնդեց, որ իր իշխանությունն անցած գրեթե մեկ տարում ձախողումներ չի ունեցել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում հերթով քննարկվելու է կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքի մասին զեկույցը: Խոսքը դեռեւս 2018 թվականի հունիսին ընդունված կառավարության ծրագրի մասին է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան: