«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն պատրա՞ստ է ծովային օրենսդրությունը՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Արմեն Փամփուխչյանին։ «Ոչ, նոր ենք սկսում այդ գործընթացը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի եւ բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
«Թումանյանի շաուրման» Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ին «միացնելու» տրամաբանությամբ առաջնորդվող իշխանությունների այս նորամուծությունը նույնպես հետաքրքիր է. ռեկետի «հերթը» հասել է դասական երաժշտությանը, նման գումարով կարելի է մի ողջ Լա-Սկալա կառուցել, հինգ Բախ, վեց Մոցարտ ծնել»,- ասաց ասողը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաեւ էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում «Ռեստարտի» վերջին քայլին։ «Աղբաման նետելու փո՞րձը, ես այն համարում եմ ոչ այնքան հաջողված»: Ի՞նչ պետք է անեին, որ հաջողված լիներ։ «Չէ, չէ. ես նկատի ունեմ բռնության գործադրումը․ բռնության գործադրումը ես չեմ ողջունում»: Իսկ ի՞նչն եք ողջունում։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, եւ ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը տիկնոջ հետ Միացյալ Նահանգներում է. ըստ էության՝ այնտեղ, որտեղից եկել էր Հայաստան նախարար աշխատելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահմաններից:
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության նիստում երեկ տեղի ունեցած մի միջադեպ կարող էր ուղղակի լռության մատնվել, եթե իր մեջ խորքային շերտեր չպարունակեր: Արտաքուստ աշխատանքային խոսքուզրույց էր, դեմոկրատական կառավարությանը բնորոշ. առողջապահության նախարարը մի հարցի վերաբերյալ դժգոհություն հայտնեց, որ իրենց անտեսել են, վարչապետն էլ զայրացավ նրա վրա: Բայց…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի ՀՀ-ին: Ըստ նույն լուրերի՝ նրա գործով անցնող թիկնապահներին զգուշացրել են՝ պատրաստվեք առերեսվելու նրա հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:
Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը:
Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել տնտեսական հեղափոխությանն առնչվող խնդիրներ:
Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցակայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:
Քանի որ կառվարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքն ուղարկվել է խորհրդարան, ու պարզ է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պետք է լուծարվի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հոգացել է իր բաջանաղ Գարեգին Բաղրամյանի նոր աշխատանքի հարցը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել։
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որն ուղղված է լինելու բիզնես հիմնելու և այն վարելու պայմանների թեթևացմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դիրքորոշումը այս ամիսներին չի փոխվել, մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք եւ շարունակում ենք այդպես, երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցում Երեւանի դիրքորոշման կոշտացման մասին պատգամավորների հարցադրմանը:
«ՀՀԿ ու ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցում էր օրերս Ազատության հրապարակում անցկացված «Ոչ մի թիզ հող» ակցիային: Ավելին, «Ժողովուրդ» թերթը տեղեկացրել էր, որ հենց իրենք են այդ ակցիայի իրական կազմակերպիչները: Միայն թե նման վերնագրով ակցիայի անցկացումը զավեշտալի է, քանի որ նոր կառավարությունը երբեւէ չի հայտարարել հողեր զիջելու մասին:
««Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։