
Լարված են Դավիթ Տոնոյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները. նախարարի նյարդերը տեղի են տալիս. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները:
Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, հիմա էլ հերթական սկանդալն է դարձել քննարկման առարկա:
Բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դասախոսությունը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ոչ միայն լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցներում, այլեւ բարձրաստիճան սպայական կազմի լուրջ դժգոհության պատճառ է դարձել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: