Նոր անուններ. Արցախում զինվորականության պաշտոնանկությունների շրջանակն ընդլայնվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երեւան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը եւ Վարդան Բալայանը եւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։

Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը եւ ուրիշներ։ Բայց փոփոխությունները կարվեն փուլ առ փուլ, որ բանակում «իշխանափոխության» ծրագիր իրականացնելու տպավորություն չթողնի։ Թեեւ արցախյան շրջանակներից մեզ ասացին, որ բանակում սերնդափոխությունն անխուսափելի էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031