
Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է ուժեղացնել քաղաքական դիրքերը. «Օրինակ վերցրեք Փաշինյանից». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց:
Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված: Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր եւ անձամբ զբաղվեն քարոզարշավով:
Մարզպետներն իրենց մարզերում պետք է օրինակ վերցնեն Փաշինյանից եւ իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լ յուբիմչիկ» թեկնածուներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: