Քաղաքական ուժերը քեֆ-ուրախության մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին։ «Իմ քայլը» հավաքվել է «Լիանա» ռեստորանում, որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Նարեկ Մկրտչյանին։

ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին՝ այն անցկացնելով իշխանության թիրախում հայտնված Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում, իսկ «Լուսավոր Հայաստանը», որի ղեկավարը մեկ օր առաջ մեզ ասում էր, թե հնարավոր է խնջույքը փոխարինեն այլ ֆորմատով, այնուամենայնիվ, պահպանել է հին ու բարի ավանդույթները եւ հավաքվել «Վենեցիա» ռեստորանում։

Դե, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագահականում ամանորյա ընդունելություն է կազմակերպել գործարարների համար, որտեղ բազում հին դեմքեր են եղել։ Ներկա է գտնվել նաեւ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031