«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն ոչ միայն միջազգային մամուլում, այլև տարբեր պետությունների կողմից ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվում է այն մասին, որ Արցախում ընթացող պատերազմական գործողություններին թշնամու կողմից կռվում են վարձկաններ, որոնք բերվել են գլխավորապես Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից։ Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել էր վարձկանների՝ մեր տարածաշրջան թափանցելու ռիսկերի մասին, և ահա այս առնչությամբ նոր մանրամասներ են հրապարակ գալիս։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին ՍԴ-ում աշխատակարգային նիստ է նշանակված, որի օրակարգում կրկին նախագահի եւ փոխնախագահի ընտրության հարցն է դրված։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին մեկնարկած ՍԴ աշխատակարգային նիստում, որը տեւեց շուրջ 3 օր, այդպես էլ նախագահ չընտրեցին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսը հետեւանքներ է թողել անշարժ գույքի գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը օգոստոս ամսին 630 հազար դրամ էր, իսկ հուլիսին 645 հազար դրամ: Այսինքն՝ 15000 դրամով էժանացել է:
«Փաստ» թերթը գրում է․ «Այս օրերին Արցախ աշխարհն ու ողջ հայությունը գտնվում են պարտադրված պատերազմական դրության մեջ, և շատ բնական է, որ մինչ այդ նախանշված շատ գործողություններ և թեմաներ Հայաստանում մղվել են հետին պլան։ Հասկանալի է, որ նման վիճակ է նաև խորհրդարանում, որտեղ մի քանի հերթական ու արտահերթ նիստերի համար մինչ պատերազմն արդեն նախապատրաստած հարցերի ու նախագծերի զգալի մասի քննարկումը հիմա դադարեցվել կամ հետաձգվել է անորոշ ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաարդբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ամեն կողմից հնչող հորդոր-կոչերին, Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի կիսվում, թե ինչ բանակցություններ են ընթանում դիվանագիտական ճակատում՝ կապված պատերազմի հետ, հեռախոսազրույցների ընթացքում ինչ քննարկումներ է ունենում գերտերությունների ղեկավարների հետ, սակայն քաղաքական-հասարակական շրջանակներում նկատել են, որ հատկապես վերջին երկու օրերին պետական քարոզչամեքենան պրոռուսական տոնայնության մեջ է, իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների պատասխանատուներն են անգամ ֆեյսբուքյան իրենց տարածքում տարածում նմանատիպ նյութեր, ինչը նախկինում երբեւէ չէին արել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշում կայացրեց 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելության համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ երեկվա նիստից մեկ օր առաջ էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր օնլայն տարբերակով նիստ հրավիրել եւ քննարկել այդ հարցը:
«Փաստ» թերթը գրում է. «Նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են արձանագրել, որ վերջին մի քանի օրերին ոչ մի կերպ դուրս չի գալիս թշնամական երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի «ծպտումը»: Միայն երեկ նրա անունից ինչ-որ հաղորդագրություն տարածվեց: Մինչ այս էլ տեղեկություններ էին տարածվել, որ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ բոլոր մարզերում, փոքր ու մեծ համայնքներում համընդհանուր դրամահավաքներ են տեղի ունենում, որոնք ուղղվում են հայոց բանակին, առաջնագծին կանգնած զինվորներին ու կամավորականներին աջակցելու համար։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորո- նավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության և, առավել ևս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներևույթ թշնամու և պատերազմի այդ առաջնագծի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Մասնավորապես, նրանք կոչ արեցին ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել նրա եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում հայտնի միջադեպի գործով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան խորհրդարանի նիստում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ փակ հանդիպում նախաձեռնել եւ պարզաբանել, թե օրեր շարունակ ինչ քննարկում է ընթանում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել Ուլիխանյանին նշանակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, պատերազմ է սկսել Արցախի դեմ. արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ ու արյունալի մարտեր։ Այս ժամանկահատվածում չափազանց էական նշանակություն ունի նաև տեղեկատվական պատերազմը: Չնայած մեր հասարակությունը մեծամասամբ ի ցույց դրեց նման վիճակներում տեղեկատվական գրագիտության բավականին բարձր մակարդակ, այդուամենայնիվ, հաճախ հատկապես սոցցանցային տիրույթում տարածվում են տարբեր ապատեղեկություններ, որոնք ուղղորդվում են ադրբեջանական հարթակներից։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 222 զոհ: Անխոս, հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրիայից բերած վարձկաններ։
Պատերազմի ժամանակ պետությունը մի քանի ուղղություններով է համառ մարտեր մղում։ Առաջնագիծ, որտեղ զինվորն է, թիկունք, որտեղ դիվանագիտությունն է, տեղեկատվական դաշտ, որտեղ լրատվամիջոցներն են և տեղեկատվական ոլորտի մասնագետները։ Անշուշտ, զինվորի գործն ամենասուրբն է և նվիրականը, սակայն մյուս ոլորտների աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված, թե ինչպես կլինի հաղթանակը և ինչպես այն կամրագրվի։ Միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ «Իրատես» թերթը զրուցել է դիվանագիտական աշխատանքներից, այն է՝ միջազգային հանրության դիրքորոշումից, արտասահմանյան լրատվամիջոցներում պատերազմի լուսաբանման աշխատանքներից, սփյուռքի գործողություններից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, ըստ նախնական պլանի, հոկտեմբերի 1-ից պետք է վերապրոֆիլավորվեր եւ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դառնար ռազմական հոսպիտալ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմական այս օրերին մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում Հայաստանի ու Արցախում ընթացող պատերազմի նկատմամբ։ Նա, մի կողմից, հայտարարում է, որ արգելել է Վրաստանի տարածքով ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան մատակարարվող ռազմական բեռների փոխադրումը, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են իսրայելական օդանավերը Վրաստանով թռչում Ադրբեջան՝ ենթադրաբար, ռազմամթերք հասցնելով մեր հակառակորդին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակից զրկելու համար: «Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Արարատ Միրզոյանը։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երեւանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր»:
Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որեւէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը: «
«Առավոտ» թերթը գրում է․ «Խաղաղ բնակավայրերին հարվածելու մարտավարությունը, որն այս պատերազմի վերջին երկու օրերին որդեգրել է թուրք-ադրբեջանական կողմը, ռազմական որևէ խնդիր չի լուծում։ Դա նախ վկայությունն է այն բանի, որ ռազմաճակատի գիծը փոխելու հակառակորդի բոլոր փորձերը տապալվել են՝ ո՛չ «բլից-կիգի», ո՛չ «24 ժամում Ղարաբագը գրավելու» հոտն անգամ չկա։ Հիմա արդեն ստիպված են արդարանալ իրենց ժողովրդի առաջ՝ տեղանքը լեռնային է, հայերի պաշտպանական կառույցները խորն են։ Լավ է, վերջապես բացահայտեցին, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) լեռներ կան։
Հայկական սոցցանցերում շրջանառվեց TolishMedia-ի հրապարակախոս Զաբիլ Մահարրամովի խոսքը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցից, որ Արցախում մեծ թվով թալիշներ են զոհվում, և սա արդեն թալիշ ժողովրդի ցեղասպանություն է: «Հայասա» լրատվամիջոցը երեկ առցանց զրուցել է լեզգի հայտնի հասարակական գործիչ Ասար Ալի Քաիմովի հետ: Վերջինս ընդգծել է, որ այս պատերազմը պետք չէ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ էլ՝ այստեղ ապրող որևէ այլ ժողովրդի: Այն պետք է միայն Ալիևին:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի դեմ, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ինչն անընդունելի է: Մի ժողովուրդ, որը կրել է ցեղասպանության սարսափները, բայց այսօր կանգնում է ցեղասպանություն իրականացնող տերության կողքին, փաստացի հայտարարում է, որ Հոլոքոստի դեպքում իրեն առավելապես հետաքրքրում է ոչ թե իր զավակների թափած անմեղ արյունը, այլ այդ արյունը վաճառելու գինը:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նյութական պահուստի համակարգի կառուցվածքի եւ նյութական պահուստի կառավարման կարգն է հաստատվել: Նյութական պահուստը ռազմավարական պաշարների, զորահավաքային եւ պետական պահուստների միմյանց փոխլրացնող միասնական պահուստ է:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «․..Հարց է առաջանում՝ արդյոք ուկրաինացի լրագրողի հոդվածն ու իդլիբյան իրադարձությունները պատահականությո՞ւն են: Իհարկե, ոչ: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ պատվիրված են Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի: Այն էլ՝ հիմա, երբ Արցախում Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սանձազերծել ողջ սահմանի երկայնքով՝ ակտիվորեն հրետակոծելով նաեւ քաղաքացիական բնակավայրերը: