Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաքարավազի ներքին շուկայում կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, իսկ գինը շարունակում է բարձր մնալ։

Թերթի ձեռքի տակ հետաքրքիր թվային տվյալներ են հայտնվել, ըստ որոնց՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 310 դրամը։

Ի դեպ, մեզ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնի դարձավ, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ շաքարավազ ներմուծել է 73 ընկերություն. մեկ տարվա ընթացքում շաքարավազ ներկրողների թիվը 10-ով ավելացել է։ Ստացվում է, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են, սակայն շուկայում խնդիր կա` սպառումն ու գինը մնացել են նույնը:

Մենաշնորհ չկա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություն չկա, բայց փոխարենն ունենք բավականին թանկարժեք առաջին անհրաժեշտության սննդատեսակ։ Իսկ ո՞ւր են այն հավաստիացումները, թե ներկրողներն ավելանան, մրցակցություն կլինի, գինն էլ կնվազի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազ Հայաստան ներկրվել է թվով 18 երկրներից, այդ թվում՝ Սիրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031