«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին:
«Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։
Ադրբեջանաթուրքական հրոսակների կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում Արցախում ծավալվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ անկայունության ալիքը կարող է բռնկվել ավելի մեծ աշխարհագրությամբ և ուղղակի պայթեցնել ողջ տարածաշրջանը։
Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերակատարությունն ունի Թուրքիան, որը շահագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը համարվում է ռուսական շահերի ազդեցության գոտի:
Թշնամին իր առջեւ առաջնային մեկ խնդիր էր դրել՝ հարձակվել մեծ ուժերով ու պաշտպանական բնագծի ճեղքում առաջացնելով, թե՛ դիրքային, թե՛ մարտավարական առաջխաղացում ունենալ։ Ըստ իրենց առջեւ դրված մարտավարական պլանի՝ բնագծի ճեղքումը 3-4-րդ օրը պետք է կայանար, բայց մեր զինված ուժերը կարողացել են դիմակայել թշնամու ուժգին հարվածներին ու անել հնարավորը դա թույլ չտալու համար:
«Իրատես». Թերթը գրում է. «Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում խոսում էր այն մասին, որ այսօր մեր ազգը մեկ բռունցք է դարձել եւ միասնականություն է դրսեւորում, ինչը լավ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ դատարանի նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը կարող է կարգավորվել խաղաղապահների տեղակայմամբ, ընդ որում՝ չկա անհրաժեշտություն տեղակայել նրանց այլ երկրներից, բացի Ռուսաստանի Դաշնությունից կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից:
«Փաստ» թերթը գրում է․ «Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան` ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայտարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկար ճանապարհ անցած գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ հոկտեմբերի 23-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր եւ միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու շաբաթ է, ինչ Արցախում ընթանում է դաժան պատերազմ. հատկանշական է, որ այս պատերազմը յուրատեսակ սահմանագիծ հանդիսացավ, որով հասարակության մեջ սկսվեցին տարբեր տիպի կարծրատիպերի ու մինչ այդ գոյություն ունեցող պատկերացումների եւ մոտեցումների վերարժեւորման միտումներ դրսեւորվել։ Մասնավորաբար, նկատելի է, որ ներկա տեղեկատվական հոսքերում եւ սոցցանցային տիրույթում կտրուկ ակտիվացել են ռուսամետ մոտեցումները։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տեւել է մեկուկես ժամ, եւ որին հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին: Նախ՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ եւ միաժամանակ լուծվեն: Եվ այստեղ ուշագրավ էր Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ հետաքննության մեխանիզմի ներդրման հետ կապված:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում’ Ռուսաստանի Դաշնությունից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուր ունեինք, որ նախօրեին ՀՅԴ ղեկավարները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր հարցին, թե եղե՞լ է նման հանդիպում, ո՞ւմ նախաձեռնությամբ ու ի՞նչ թեմայով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մենք բոլորի հետ հանդիպում ենք, ինչն անհրաժեշտ է, հրապարակայնացնում ենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արտասահմանյան լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք» անվանումը, երբ խոսում են արցախա-ադրբեջանական բախումների նորօրյա փուլի մասին: Նույնը՝ «Newsweek»-ը:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արտակ Մովսիսյանն ապրեց ընդամենը 50 տարի, բայց ստեղծեց պատմագիտական այնպիսի հարուստ ժառանգություն, որը լույս սփռեց մեր պատմության դեռեւս չբացահայտված էջերին։ Նրա՝ որպես մարդու, քաղաքացու, հայի եւ պատմաբանի կերպարը կարելի է տեսնել միայն ամբողջության մեջ։ «Իր կյանքի ընթացքում Արտակ Մովսիսյանը կատարեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության եւս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։
«Փաստ» թերթը գրում է․ «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի ողջ ընթացքում և ընդհանարապես հաճախ կարելի է լսել հարց՝ իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ինչու չի օգնում մեզ, ինչու չի բռնում հանցագործություն իրականացնող պետությունների ձեռքը:
«Իրատես» թերթը գրում է. «Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, որ բավական բարդ իրավիճակ է նաեւ բանակցային հարթակում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի տարածքում արգելել են «Ֆեյսբուքն ու ընդհանրապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Ալիեւը տեղեկատվական բլոկադայի է ենթարկել իր ժողովրդին, գաղտնիք չէ: Ընդ որում, այդպես է ոչ միայն հիմա, այլեւ ընդհանրապես: Սակայն կեղծիքների, ակնհայտ ապատեղեկատվության տարածման առումով այս օրերին թշնամական պետության ղեկավարն ու իր կլանը նորանոր «բարձունքներ» են նվաճում, որպես կանոն՝ մարազմատիկ ու անհեթեթ «հիմնավորումներով»: Խոսքը հատկապես վերաբերում է ադրբեջանական բանակի իբր հաջողություններին, այն դեպքում, երբ հազարավոր զոհեր ունեն, երբ կործանիչ հակահարվածներ են ստանում, երբ զենքի, զրահատեխնիկայի ահռելի կորուստներ ունեն: Փորձագետների տպավորությամբ, բացի սեփական ժողովրդին խաբելուց, այստեղ կարող է երկու այլ պատճառ լինել: