Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից։

Սակայն «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, եւ սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում` ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը եւս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում։

Մինչեւ 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել: Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը։

«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ խորհրդի չգործելու պատճառը ՀՀ կառավարության կազմի եւ կառուցվածքի փոփոխությունն է: Առաջիկայում խորհրդի կազմը կձեւավորվի, որի նախագահի իրավասությունը կվերապահվի ՀՀ փոխվարչապետին։ Չմոռանանք՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, եւ փոփոխություններն անխուսափելի են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031