Բարդ թեստ` պատգամավորների համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։

Խոսքը մասնավորապես պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50 հազար դրամի մասին է, որը չի մտնում պատգամավորի ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ պարգեւավճարի մեջ։

Ըստ այդմ՝ տարեկան կտրվածքով մոտ 80 միլիոն դրամ կփոխանցվի հաշմանդամներին։ Խորհրդարանի պատերի ներսում, մասնավորապես պատգամավորների շրջանում, բուռն քննարկվում է նախագիծը։ Այն ոմանց սրտով չէ, ու հնարավոր է ձգեն եւ ներկայացված նախագիծը հնարավորինս ուշ օրակարգ մտցնեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031