Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրային խորհրդի անդամների՝ օրերս կայացած հանդիպումը բավական բուռն է անցել: Հանդիպմանը Հանրային խորհրդի 44 անդամներից մասնակցել է 14-ը, ներկաների հիմնական մասը խոսել է կառավարության ձախողումների եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։ Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլեւ ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային եւ կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։
Մասնավոր այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել եւ օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները՝ 800-ից ավելի մարդ, հայտնի դեպքերից հետո աշխատանքի չի գնում։ Ֆաբրիկայի հայաստանյան ղեկավարությունն աշխատողներին հորդորել է չգալ աշխատանքի` անվտանգության նկատառումներից ելնելով, ասել են, որ բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն հետագա աշխատանքները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ավելի քան 5-ամսյա ձգձգումից, բոլոր ժամկետները խախտելուց հետո, երբ ի վերջո Սահմանադրական դատարանը քննելիս է եղել Ռոբերտ Քոչարյանի դիմումների ընդունելության հարցը, որոնցով բարձրացվել են հունիսի 26-ի սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցերը, «պատահական զուգադիպությամբ» ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը զանգ է ստացել՝ մասնակցելու վարչապետի մոտ երեկ հրավիրված դատաիրավական համակարգի ղեկավարների հանդիպմանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարություն էին հրավիրել դատարանների նախագահներին։ Չնայած իրավաբանները գրեցին, որ նման հանդիպումն անօրինական է, բայց պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ դատավորները հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները․ Փաշինյանը կանչել է՝ նրանց «մշակելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել:
«Իրատես» թերթը գրում է. «2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Ֆիդել Կաստրոյի դափնիներն իր գլխին քաշելու նպատակով հարձակվեց մի շարք խոշոր կառույցների վրա, աջ ու ձախ հայտարարելով միլիոնավոր դոլարների չարաշահումների հայտնաբերման մասին: Նրա հարձակման թիրախում հայտնվեց նաև ռուսական պետական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որտեղ, ըստ Փաշինյանի, առկա էր 60 միլիոն դոլարի չարաշահում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած զինվորների, գերիների ծնողների բողոքները լսելուց հետո ՀՀ վարչապետի որոշ թիմակիցներ նրանց ուղղորդել են Արցախ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանգիստ դիտում էինք, թե ինչպես է իշխանությունը դատարանների դռները փակում, գեներալներին ու նախկին նախագահներին ապակեպատ վանդակներում նստեցնում, պետական ողջ համակարգը քանդում՝ առանց տեղը ինչ-որ բան դնելու։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։ «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հաղորդումներ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ եւ այլ ճնշումներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցները։
«Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում գոնե արտաքուստ ի ցույց դնելու, որ ամեն ինչ իրենց կողմից «վերահսկելի» է, որ հեռանալու մտադրություն չունեն, «Նոր Հայաստանից» անցում են կատարում «նոր ապագայի», նախարարներ են նշանակվում, պատգամավորները բոլորի վրա մուննաթ են գալիս, փորձում են մաքրվել դաջված խարանից Փաշինյանն անհասկանալի ուղերձ է հղում՝ փորձելով դարձյալ այլոց մեղավոր կարգել:
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել:
Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Երեկ այնտեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում:
ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։
Շուշին առանց դիմադրության հանձնելու մասին խոսակցությունները չեն դադարում։
Նոյեմբերի 23-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
Երեկ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել:
Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», եւ պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից: