«Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ում՝ ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է, հույս ունեմ ու վստահ եմ, որ շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի»․ «Ժողովուրդ»

«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրա­դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Շուշիի հետ կապված հայտարարությանը, ԱԺ արտա­հերթ խորհրդարանական ընտրու­թյուններին, ինչպես նաև իրենց առաջիկա պլաններին: Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն անգամ իր ներ­սում կոնսենսուս չունի, ու դա երև­ում է իրենց առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածուից:

-Պարո՛ն Սիմոնյան, թեժ քննարկվում է վարչապետի հայտարարությունը՝ Շուշի քաղաքի հետ կապված: Մի հատվածը պնդում է, որ վարչապետն ասել է՝ Շուշ­ին եղել է ադրբեջանական քաղաք, ինչի համար էլ այն տրվել է ադրբեջանցինե­րին: Ինչո՞ւ նման տարատեսակ դիրքո­րոշումներ ներկայացվեցին վարչապե­տի հայտարարությունից հետո:

-Որովհետև շատ վաղուց ապրում ենք շահարկումների դաշտում, և երբ վար­չապետը, օրինակ, ասում է՝ ինչու ուշադ­րություն չէիք դարձնում Շուշիին, ինչու չէիք ներդրումներ անում քաղաքում, թողել էիք, որ Շուշին մնա այդ վիճա­կում, դա կտրվում է և ընկալվում, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, այնինչ պահանջն ու հարցադրումը նրա մասին էր, թե ինչու ձեր սիրտը չի ցավա­ցել այս տասնյակ տարիների ընթաց­քում: Ո՛չ վարչապետը, ո՛չ ես, ո՛չ մեր քա­ղաքական թիմը մեր պատմական քա­ղաքներին, տարածքներին նման վերաբերմունք ո՛չ ունեցել ենք, ո՛չ կարող ենք ունենալ: Մենք ունենք հարցադրումներ այն մարդկանց, որոնք բերել, հասցրել են այս վիճակին և փորձում են հիմա շահարկել: Մարդիկ զգացել են, որ սրանք շահարկումներ են և ուշադրու­թյան արժանի շահարկումներ չեն:

-Ընդդիմությունն ասում է, որ իրենք հասկանում են նախադասությունն այն­պես, ինչպես դա արտաբերվում է վարչապետի կողմից: Այսինքն՝ իբրև վար­չապետն ասել է, որ Շուշին ադրբեջա­նական քաղաք է:

-Ես գիտեմ աշխատելաոճը, գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, և նախադասու­թյունը հետևից առաջ պտտելով կամ կտրելով՝ եզրակացություն չպետք է անեմ: Նման բան կարող է անել խոհա­նոցում նստող որևէ անձնավորություն: Եվ եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հանկարծակի հայտնվել են ԱԺ դահլի­ճում ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է: Ես մեծ հույս ունեմ ու վստահ եմ, որ մենք շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի: Եվ այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեցան քաղաքական գործիչ դառնալ և դարձան, կվերադառնան ԱԺ, իսկ այն մարդիկ, որոնք մնացին շահարկումնե­րի խոհանոցում, կմնան այդտեղ:

-Նաև նշվում է, որ հենց արտահերթ ընտրությունների հետ կապված՝ իշխա­նությունը կեղծ օրակարգ է առաջ քաշ­ել, որովհետև վարչապետը պետք է հրաժարական տա, որպեսզի իրենք կա­րողանան արտահերթ ընտրություններ իրականացնել:

-Դա ևս այդ նույն շահարկումների մեջ է: Իշխանությունն ուզում է նոր ընտրություն անել, որպեսզի ինչ անի: Դա աբսուրդ է: Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ընդդիմությունն է պահանջել արտահերթ ընտրություն: Խնդիրը հետևյալն է. պետք է, որ այլ թեկնածու չառաջադրվի: Իրենք ասում են՝ տենց վստահ եք, գնացեք, բայց մենք չենք ուզում երկիրը տանենք ցնցումնե­րի: Եկեք պայմանավորվենք, որ առանց ցնցում չի ընտրվելու նոր վարչապետ:

-Մոտ ապագայում ե՞րբ կարող են ար­տահերթ ընտրություններ իրականաց­վել:

-Եթե Դուք նկատի ունեք տեխնիկա­պես իրականացնել, ես կարծում եմ, որ իշխանությունը այսօր արդեն պատ­րաստ է կազմակերպչական այդ ամենը ապահովել»:

Տեսանյութեր

Լրահոս