Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հերթական հարսանիքին. «Փաստ»

«Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն լինելու է բավականին մարդաշատ և անցկացվելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարսանյաց արարողությանը կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, որը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031