«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա:
«ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում: Քիչ հավանական է, որ Ադրբեջանն իրականացնում է ներխուժման ակտ կամ պատրաստվում է պատերազմի, ուստի ՀԱՊԿ-ին դիմումը չի ունենալու որևէ հեռանկար»,- ասել է նա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սեւ լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, եւ մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում, քանի որ բանակի հետ հույսեր չեն կապում։
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանցիները զավթում են ՀՀ պետական տարածքները, իսկ իշխանությունն իր դիրքերն է ամրացնում։ Նախօրեին, երբ սյունեցիներն ահազանգում էին Իշխանասարի դեպքերի մասին, Սյունիքի մարզպետը Տաթեւում համայնքապետի 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն էր նշանակում․ Արթուր Մաթեւոսյանն անցած տարիներին մի քանի անգամ համայնքապետի ընտրություններում առաջադրվել է եւ միշտ պարտվել։
ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ ավարտվեց 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը կամ, ավելի ստույգ, այդ գործընթացի առաջին փուլը: Ինչպես հայտնի է, այս տարի դիմորդը կարող է դիմել միայն մեկ մասնագիտության համար (վճարովի և անվճար), իսկ չընդունվելու դեպքում՝ թափուր տեղերի համար:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թիկնազորից Ղազար Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Արևելյան մաքսատան պետի տեղակալ: Հիշեցնենք, որ խոսքը այն անձի մասին է, որը միշտ Փաշինյանի կողքին էր՝ նրա ուսապարկով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:
«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ: Սինանյանը եղել է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը:
ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։
Նիկոլ Փաշինյանն իր «չընտրության» երկրորդ արարը երեկ դարձյալ վերածեց նախընտրական շոուի։
Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշինյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրամաբանության օգտին: Հայությունը, Արցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորովին այլ որակի իշխանություններ:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռազմագերիների նկատմամբ իրականացրած եւ իրականացվող անմարդկային վերաբերմունքն ադրբեջանաթուրքական զույգի հանցագործությունների մի փոքր մասն է միայն, եւ հայկական կողմը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներում վեր հանի պատերազմի իրական պատկերը, նրա հակահումանիտար երանգները:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրաման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։
Ասում է՝ կարող էինք 2018 թվականին բռնապետություն ստեղծել, մինչդեռ մենք ձեզ խոսքի ազատություն ենք տվել: Ինչ խոսք, մոռացել ենք շնորհակալություն հայտնել: Բայց մեկդ, թե առիթ լինի, հուշեք բռնապետ լինելու հակումներ ունեցողին, որ բռնապետություն ստեղծելու համար քաղաքական գործիչը մի շարք հատկանիշներ պետք է ունենա՝ զսպվածություն, ուժ, հետևողականություն քայլերում և այլն: Այստեղ չենք խոսում այն մասին՝ բռնապետությունը լա՞վ բան է, թե՞ ոչ»։
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Կապիտուլյանտը դու ես»․ Սյունիքում հնչած տղայական արձագանքը երեկ կրկին հնչեց՝ այս անգամ ԱԺ բարձր ամբիոնից՝ ուղղված Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Հավանաբար, հոգեբանները կվերլուծեն, թե սա ինչ կախվածություն է, որը 3 տարվա ընթացքում չի կարողանում հաղթահարել Նիկոլ Փաշինյանը, եւ կհուշեն, թե ինչպես ազատվի կպչուն մտքերից ու հետապնդման վախերից։ Բայց մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ մարդիկ չեն փոխվում, իսկ եթե անգամ փոխվում են, ապա դեպի վատը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ասաց. «Խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրում էր 40 հազար ադրբեջանցի։ Որտե՞ղ են երաշխիքները, որ 40 հազար ադրբեջանցիները իրենց հերթին չէին ցանկանա ինքնորոշվել»։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Գեւորգ Կոստանյանի հետ։
Նիկոլը մարմնավորում է այս մարդկանց, ապահովում նրանց կոմֆորտ գոտին, հանձնում է այն, ինչ իրենք անպետք են միշտ համարել, խոսում է այն ամենի մասին, ինչն իրենց դուր է գալիս, ապահովում էժան տեսարաններով։ Դրա համար վերջիններս պինդ բռնել ու բաց չեն թողնում նրան։ Ապահովել հաց և տեսարան՝ սա է երեք տարի եղել Նիկոլի իշխանության գոյության հիմնական գրավականներից մեկը։ Տեսարանների ապահովման մասով դեռ խնդիր չկա, դեռ շարունակվում են ու առաջիկա ընտրական գործընթացների ֆոնին էլ ավելի այլանդակ դրսևորումներ կլինեն։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից՝ հայտարարելով, որ «ողջ հայության պարտքն է՝ գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀԱԿ-ը երեկ որոշել է կրկին հետաձգել համագումարը․ ի սկզբանե մայիսի 1-ին էր նախատեսված, ապա հետաձգվեց՝ 7-ին, իսկ երեկ նեղ կազմով քննարկումից հետո կանգ են առել մայիսի 15-ի վրա։ Թե ինչու են պարբերաբար հետաձգում, չեն մեկնաբանում, ՀԱԿ շարքերը դա բացատրում են 1-ին նախագահի առողջական վիճակով, իբրեւ թե սպասում են, որ կորոնավիրուսից լրիվ կազդուրվի։ Սակայն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը լույս սփռեց իրավիճակի վրա։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6 %: ԿԲ-ն նման որոշում կայացրել էր նաև մինչ այս՝ նախորդող ամիսներին։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԿԲ-ի կողմից այս գործողությունն ուղղակիորեն միտված է գնաճը զսպելուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, այս ընտրությունների նոուհաուն լինելու է հետեւյալը․ թեկնածու կուսակցությունները կարճաժամկետ աշխատատեղեր կբացեն, մարդկանց կընդունեն աշխատանքի։ Դա կարվի նախընտրական շտաբների անվան տակ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով:
«Փաստ» թերթը գրում է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է ստանում, որ պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել: