ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր և երկարատեւ լինել. Փաշինյանն անձամբ է ներկայանալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր եւ երկարատեւ լինել: Բանն այն է, որ խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թվականի կատարողականը, ընդ որում՝ դա պետք է արվի ոլորտ առ ոլորտ, ինչպես այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովներում: Դա ենթադրում է, որ կառավարության անդամները պետք է ներկայանան, ներկայացնեն իրենց կատարողականը եւ պատասխանեն պատգամավորների հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախարարներին զգուշացված է՝ ինչ հանդիպումներ եւ քննարկումներ են առկա, կազմակերպել այնպես, որ կարողանան ներկա գտնվել այդ օրերին եւ չարժանանան ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը:

Ավելին՝ մենք տեղեկացանք, որ առաջին օրն անձամբ կներկայանա եւ զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կպատասխանի նաեւ պատգամավորների հարցերին»:

Տեսանյութեր

Լրահոս