
Հայկ Մարությանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Նրա շրջապատից տեղեկացանք, որ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում, որի բեմադրությունը շուտով կլինի Սունդուկյան թատրոնում։ Թե հատկապես քաղաքականության մեջ գտնվելու տարիների որ դրվագներն է որոշել նա բեմականացնել, մեզ չհաջողվեց պարզել՝ Մարությանի հետ զրուցել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնից ՔՊ-ն նրան հեռացրեց անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին»: