Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմանափակող օրենքը կփոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:

Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»:

Տեսանյութեր

Լրահոս