Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը ավելի քան 120 ուկրաինական դրոն են ոչնչացրել
Ռուսաստանի ՀՕՊ-ի հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ավելի քան 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից վնասազերծվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 123 անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱԹՍ-ները վնասազերծվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Մոսկվայի մարզերի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասերի, Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում:

