Քաղաքագետ Իգոր Մուրադյանը համոզված է, որ Ռուսաստանը «տապալվելու» է Արևմուտքի կողմից և որպես պետություն` փլուզվելու է, ուստի այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է հարմարվի իրավիճակին, այլ մշակի երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ 12 կետերի շուրջ բանակցելու՝ իշխանությունների կողմից արված առաջարկը ոչ իշխանական ուժերի կողմից մերժելը ամենաճիշտ քայլ էր: Նա հիշեցրեց, որ 12 կետերը դեռևս ամռանը ներկայացվել են կառավարությանը, և, ըստ էության, կառավարությունը ոչ մի կետ չկարողացավ լիարժեք կատարել:
Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է: Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատրաստվում է այսօր ժամանակավորապես Վիեննայից վերադառնալ Թեհրան՝ անհրաժեշտ խորհրդակցություններ ստանալու համար:
Ռաուֆ Միրկադիրովին ու Լեյլա Յունուսին սպառնում է տևական ժամկետով ազատազրկում:
Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան ,որ պետություններն ունեն իրենց «կարմիր գծերը», և որ չարժե, որ ՆԱՏՕ-ն հատի դրանք:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը զեկույց է հրապարակել երկրի նավթային ու գազային պաշարների վերաբերյալ:
Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, հացադուլ է հայտարարել:
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել պաշտպանական ընդհանուր տիրույթի մասին Աբխազիայի հետ պայմանագիրը:
«Ընդհանուր առմամբ, «չեզոք գոտի» հասկացությունը ռազմական է, և ինչ-որ ձևով՝ ռազմաքաղաքական: Այսինքն՝ սա մի տարածք է, որը չի վերահսկվում որևէ կողմի միջև: Սա է այդ հասկացությունը: Եվ աշխարհում եղել են այդպիսի նախադեպեր, երբ չեզոք գոտիներ են եղել, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների միջև չեզոք գոտիներ են եղել»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի արդյունքներով:
Վրաստանն ունի մեծ պոտենցիալ՝ տաղանդավոր երիտասարդություն, որն ունի պետության օգնության կարիքը:
Էրդողանի ձևավորած այդ խումբը գնահատական կտա նախարարների կատարած աշխատանքին:
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց դեկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հավաքի մասին՝ նշելով, որ դեռևս չի կարողացել ճշտել՝ դա լինելու է միայն ե՞րթ, թե՞ երթից առաջ նաև հանրահավաք է լինելու:
Յացենյուկը հայտարարել է, որ խորհրդարանի եվրոպամետ մեծամասնությունը կունենա 300 պատգամավոր:
ԵԽԽՎ-ն փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները չարաշահել են դատապարտյալների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը, քանզի կոնվենցիայի նպատակը դատապարտված անձանց ազատություն շնորհելը չէ և ոչ էլ հերոսացնելը: ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը համարել է, որ Սաֆարովի դեպքում Ադրբեջանը միջազգային հարաբերություններում խախտել է վստահության սկզբունքը և օրենքի գերակայությունը։
Ֆրանսիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող է կրկնվել 1969 թվականի ամանորյա գիշերը շերբուրյան մոտորանավակների սցենարը:
Երեկ «Թեքեյան» կենտրոնում տեղի էր ունեցել «Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր ժողովը, որի մասնակիցները հայտարարել էին Հայաստանը «միջազգային կառավարիչներից» փրկելու իրենց նպատակի մասին: Նախաձեռնության հեղինակներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, այսօրվա ասուլիսում մանրամասնեց, թե հանուն ինչի և ում դեմ է պայքարելու «Հայաստան» շարժումը:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի՝ մթնոլորտի ու օվկիանոսի հետազոտման ազգային վարչության նոր հետազոտությունում:
Ռուսաստանի համար բարդ է արագորեն նվազեցնել կամ մեծացնել նավթարդյունահանումը:
«Սևաստոպոլը» տեսականորեն պետք է պատվիրատուին հանձնվի 2015 թվականի հոկտեմբերին, իսկ «Վլադիվոստոկը» ռուսական կողմին պետք է հանձնվեր դեռևս նոյեմբերի սկզբին:
Ադրբեջանը ստանալու է համաչափ պատասխան, որպեսզի հետագայում նման քայլ ձեռնարկելուց առաջ երկար մտածի հետևանքների մասին: Սակայն մեր գլխավոր նպատակը շարունակում է մնալ օդաչուների ճակատագրերի պարզելն ու նրանց վերադարձնելը, որովհետև մենք հարցին մոտենում ենք մարդասիրական միջազգային օրենքները հարգվելու տեսանկյունից:
Բայդենն Ուկրաինա է ժամանել երեկ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև):
Սպառազինության քանակը մարտունակության միայն մի մասն է:
«Անկեղծ ասած, «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետև ամեն մեկը մի բան է ասում: Տվյալ դեպքում, ես չեմ կարծում, որ այդ կարծիքը կիսում է Ռուբիկ Հակոբյանը՝ խմբակցության ղեկավարը, որովհետև գիտեմ նրա տրամադրությունները: Դ մի բանի մասին է խոսում, որ «Ժառանգության» կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ չէ ու ամեն ինչ չի քննարկվում հետո ներկայացվում, բայց կարծում եմ՝ դա ևս հաղթահարելի է: Ես կարծում եմ՝ պրոցեսն արդյունավետ առաջ տանելու և հասնելու ժողովրդի կողմից ցանկալի իշխանափոխությանը միայն մեկ ճանապարհ կա՝ համախմբում և համատեղում մեր բոլորի ջանքերն ու մարտավարական գործիքները: Ես կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»:
«Ես չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը հանձնարարական էր տվել այնտեղ պտտվող ուղղաթիռներից որևէ մեկը խոցել: Եվ երկրորդը, ես համարում եմ, որ պատահականություն է, որ մեր ուղղաթիռն այդքան մոտեցել է սահմանին: Երևի մերոնք էլ շեղվել են, ինչ-որ բան ճշգրիտ չեն որոշել և այլն»,- ասում է Աշոտ Մանուչարյանը:
չափազանց ինտրիգային է Հովհաննիսյանի հավաքի կարգախոսը`«Հիմա ժամն է. ով որ քաջ է թող միանա»:
Ստացվում է, որ նրանք, ովքեր չեն միանա այդ հավաքին, որի նպատակը «Անհապաղ և ամբողջական իշխանափոխությունն է»՝ Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ: Միթե այսքանից հետո կարելի է ակնկալել, որ եռյակի մյուս անդամները կցանկանան համագործացել «Ժառանգության» հետ:
Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը 2015 թվականի հունվարից ստեղծում են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ):