Բաժիններ՝

Օբաման ԱՄՆ նախագահներից առաջինը կայցելի Հիրոսիմա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով կայցելի Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք 1945թ. ամերիկյան ավիացիայի կողմից միջուկային ռմբակոծության ենթարկվելուց հետո, հայտնում է BBC-ն:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, Օբաման Հիրոսիմա կգնա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, իսկ հետո կուղևորվի Վիետնամ:

«Նախագահը պատմական այց կկատարի Հիրոսիմա՝ վարչապետ Աբեի հետ, որպեսզի ընդգծի իր հանձնառությունը առանց միջուկային զենքի խաղաղ ու անվտանգ աշխարհին»,- հայտարարել է Էռնեստը:

Ապրիլին Հիրոսիմա էր այցելել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա ծաղիկներ էր դրել միջուկային պայթյունի զոհերի հիշատակին նվիրված կոթողի մոտ: Քերին դարձավ ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով այցելեց Հիրոսիմա:

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքը ռմբակոծվեց 1945թ. օգոստոսի 6-ին: Ռումբը գրեթե ոչնչացրեց քաղաքը: Պայթյունն ու դրա հետևանքները խլեց 140 հազար մարդու կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս