«Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) վախճանվել Է ԱՄՆ-ի թատրոնի եւ կինոյի վետերան Դորիս Ռոբերտսը, որը հռչակ է ձեռք բերել «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» (Everybody Loves Raymond, 1996 թվականից) հեռուստատեսային սերիալում խաղացած դերով: Դերասանուհին 90 տարեկան էր, ապրիլի 18-ին հայտնել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտացած է հռչակավոր մարդկանց կյանքի մասին տեղեկատվության բնագավառում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշումէ կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին տեղեկացրին ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
Արդյունքում Ռուսաստանը կդառնա հակամարտության կողմ` ձգտելով լուծել հակամարտությունը հետևյալ կերպով…
Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք չեղյալ կհայտարարենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:
Ճապոնիայի հարավային Կումամոտո և Օիտա պրեֆեկտուրաներում երկրաշարժից հետո տարհանվել է ավելի քան 117 հազար մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը:
Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի հետևի ներգաղթյալների մասին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին, եթե միությունը չկատարի իր խոստումը, այն է՝ Թուրքիայի հետ սահմանի առանց վիզային ռեժիմ, հայտնում է Reuters-ը:
Միհրան Պողոսյանի հրաժարականն իշխանությունը վստահաբար ներկայացնելու է՝ որպես հանրային պահանջի բավարարում, որպես «արմատական բարեփոխում», և այլն: Մինչդեռ իրականում Պողոսյանը հրաժարական է տվել, ավելի ճիշտ` նրան ասել են, որ պետք է հրաժարական տա, քանի որ հակառակ դեպքում՝ հրաժարականներ պետք է տային նրա վերադասները:
Վերջերս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ բանտից վաղաժամ ազատ արձակվելու փաստը առաջին պլան է մղել երկրի արդարադատության համակարգում ծաղկող կոռուպցիայի վերաբերյալ համատարած մտահոգությունները:
Ինչպես հայտնում է Նախագահական նստավայրի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Նախագահ Սահակյանը նշել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։
Բրյուսելի օդանավակայանը, որը տուժել էր ահաբեկչություններից, կարող է վերականգնել լիարժեք աշխատանքը մինչև հունիս, հայտարարել է օդանավակայանի տնօրեն Առնո Ֆեյթը, հայտնում է Interfax-ը:
Հանդիպման սկզբում Վ. Պուտինը նախ ընդգծել է, որ իրենք շատ լավ ծանոթ են դեռևս այն ժամանակներից, երբ գլխավորում էին իրենց երկրների կառավարոթյունները: Այնուհետև Վ. Պուտինն ասել է. «Հիմա դուք շատ պատասխանատու առաքելություն ունեք, դարձել եք միջազգային պաշտոնյա, բարձր կարգի պաշտոնյա:Հուսով եմ, որ ձեր ղեկավարությամբ Եվրասիական միության հանձնաժողովը հաջող կաշխատի»:
Լոնդոնում Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստները շնչադիմակներ են հագցրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի եւ բրիտանացի ամենահայտնի նավատորմավար ծովակալ Հորացիո Նելսոնի արձաններին, հաղորդում է Evening Standard-ն:
ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 18-ին կայացել են խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունն ու ժամկետները:
Հռոմի Սուրբ Աթոռի պատվիրակությունը այցելել է Հայաստան և ուսումնասիրել Սրբազան Քահանայապետի այցելության կազմակերպման հնարավորությունները, եղել նաև Գյումրիում, ուսումնասիրել Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին և այլ տարածքներ Գյումրիում: Մոտ օրերս կհրապարակվեն մ անրամասներ Քահանայապետի այցելության ծրագրի մասին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը:
Ռուսները, ովքեր մտադիր են այցելել Թուրքիա ծառայողական անձնագրերով, սկսած ապրիլի 15-ից, պետք է վիզաներ ձևակերպեն: Ընդ որում՝ դա չի վերաբերի դիվանագիտական և արտասահմանյան անձնագրեր ունեցողներին:
Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև որևէ գաղտնի բանակցություն չի ընթանում: Կա նորմալ աշխատանքային խորհրդակցությունների ռեժիմ, ինչպես նաև Սիրիայի աջակցության հարցով միջազգային խմբի շրջանակում երկու երկրների համագործակցություն, ինչպես նաև՝ այդ խմբում հաշտեցման նպատակով ստեղծված ենթախմբերի շրջանակում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Դուք միշտ քննադատում եք ընդդիմադիր ուժերին, որ իրենց հետ ժողովրդին տանում են դեպի հիասթափություն, հիմա, փաստորեն, դուք պարտվեցիք ընտրություններում, ինչպե՞ս կպատասխանեք ձեր ընդդիմախոսներին, որոնք հիմա ձեզ մեղադրում են, որ մարդկանց տարել եք դեպի պարտություն:
Դիմակով տղամարդը ներխուժել է ռեստորան եւ, զենքն ուղղելով աշխատակիցների վրա, պահանջել իրեն տալ փողերը: Ռեստորանի տիրուհին, որ այդ ժամանակ գրկած տանում էր երեխային, անցել Է ատրճանակի փողի առջեւով, ցած դրել մանկիկին եւ սկսել է վռնդել գողին՝ հարվածելով նրան այն պայուսակով, որում կողոպտիչը հույս ուներ տեղավորել գողոնը:
Շվեդիայի բնակ-կոմունալ տնտեսության հարցերով նախարար Մեհմեդ Կապլանը հրաժարական է տվել իր հայտարարությունների պատճառով, թե Իսրայելը պաղեստինցիներին վերաբերվում է այնպես, ինչպես նացիստները՝ հրեաներին, հայտնում է BBC-ն:
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները ու խաղաղ կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին աջակցելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի քայլին: Նա ընդգծել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության օրերին Պեդրո Ագրամունտի հայտարարությունները խոսում են այն մասին, որ նա անկողմնակալ չէ ու հաստատում են լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ նա ընդգրկված է Ադրբեջանի լոբբիստական կառույցներում: «Սա միլիոնավոր եվրոպացիների և այս ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում լուրջ վնաս է մեր վեհաժողովի իմիջին»,- հայտարարեց Ֆարմանյանը:
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վազգեն Մանուկյանն է
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել ազատել ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին, ով ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Դոնբասում ռուս լրագրողների սպանելու մեղադրանքով, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Սուլեյման Շաբիբ ալ-Ջաբուրին, այս մասին հայտնում է Reuters-ը: