Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները:
Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները Բեռլինում ներկայացրել են պատմության դասագիրք, որը կազմվել է լեհ և գերմանացի փորձագետների կողմից, հաղորդում է «Լեհական ռադիոն»:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խորհուրդ է տալիս Վաշինգտոնին բարձրացնել նվազագույն աշխատավարձի մակարդակը: Վերջինս մատնանշել է երկրում աղքատության բարձր մակարդակը: ԱՄՀ-ի տվյալով՝ ներկայում ԱՄՆ-ում աղքատ է երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը:
«Այո, պաշտոնական Բաքուն հանդես է գալիս ծայրահեղ անզիջում դիրքերից: Կարծում եմ, որ այս ամբողջ գործընթացում հիմնական երաշխավորները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի պաշտպանության բանակներն են, որոնք կկարողանան արժանի պատասխան տալ հնարավոր ագրեսիվ գործողոթյուններին»,-ավելացրեց քաղաքագետը:
«Հռոմի պապի աղոթքները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ: Նրա ներկայությունը այդ հուշահամալիրում Թուրքիայի առաջնորդների սուր առարկությունների դեպքում հզոր բարոյական ապացույց է Անկարայի` արդարության հաստատմանը խոչընդոտող գործողությունների դեմ: Հռոմի պապը բացահայտ մարտահրավեր է նետում Թուրքիային, որը ջանում է ջնջել պատմության այդ հատվածը` միլիոնավոր հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի տեղահանություններն ու սպանդը»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ռուսաստանի Կենտրոնական բանկն իջեցրել է տարեվերջին գնաճի կանխատեսումը մինչև 5-6 տոկոս, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով կարգավորողի մամուլի ծառայությանը:
Երեխաների տարիքը տատանվել է 12-13-ի սահմաններում, նրանց թվում եղել է 11 տղա և 3 աղջիկ: Հայտնի է, որ 3 նավակներում գտնվել են 12-17 տարեկան դեռահասներ, հիմնականում՝ Մոսկվայից, որոնք Կարելիայում անցկացրել են իրենց ամառային արձակուրդները:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև՝ հարակից օրենքներում լրացումներ կատարելու նախագծին:
Ինչպես տեղեկացնում է ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը, ՌԴ Կենտրոնական բանկը զգուշացրել է Հայաստանի և Ղրղզըստանի ֆիկտիվ ներմուծման սխեմայի առկայության մասին:
Այսօր Եվրամիության անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի տեղամասեր են բացվել ողջ Մեծ Բրիտանիայում:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի 2016թ. հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Պակիստանում և Հնդկաստանի մուսուլմանների շրջանում հայտնի երգիչ Ամջադ Սաբրին անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Կարաչի քաղաքում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Թուրքիան չի թույլատրում գերմանական պատվիրակությանը, որը գլխավորում է Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալը, այցելել «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ:
ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվում են լքել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճը՝ փորձելով այդկերպ կոնգրեսականներին ստիպել քվեարկել զենքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու օրենքի օգտին, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել, հայտնում է The Olympian պարբերականը:
Անկարայում ներկայում չի քննարկվում ռուսական խոցված «Սու-24» կործանիչի փոխհատուցման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը թուրքական Haberturk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է BBC-ն:
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Բաթումում, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելուն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
Ըստ նրա՝ այն վարկածները, որ շրջանառվում են տարբեր փորձագետների, քաղաքական ուժերի կողմից՝ բոլորն էլ ճիշտ են և միաժամանակ՝ չեն համապատասխանում իրականությանը:
MIT Technology Review հրատարակությունը հրապարակել է 2016 թվականի 50 «ամենախելացի» ընկերությունների ցուցակը, որոնք նորաստեղծական տեխնոլոգիաները զուգակցում են արդյունավետ գործարար-մոդելի հետ: Ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Միացյալ Նահանգների Amazon հոլդինգը, որի կապիտալացումը կազմում է 337 միլիարդ դոլար:
Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը:
«Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնեցված չեն գործում արդեն բավականին վաղուց (վերջին անգամ երկու մայրաքաղաքները համաձայնեցված գործել են 1975թ. «Ապոլլոն-միություն» ծրագրի շրջանակում)»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Մամեդովը հայտնի է բավականին ոչ ադեկվատ հայտարարություններով, իր շուրթերով հնչեցնում են բաներ, որոնք սպասարկում են իրենց պրոպագանդան։ Դա զուտ ներքին օգտագործման հայտարարություն է»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը։
Հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Ես կոչ եմ անում Վեհաժողովին վերսկսել մոնիթորինգի գործընթաց Թուրքիայի հանդեպ, քանի դեռ թուրքական բանտերը ամեն ժամ լցվում են մարդկանցով, ովքեր համարձակվում են ունենալ սեփական կարծիք եւ այն արտահայտելու խիզախություն»:
«Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Արգենտինայի Ազգային բանկի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար՝ նշելով, որ ուրախ է հայրենիք այցելելու և ջերմ ընդունելության արժանանալու համար: Կառլոս Մելքոնյանն ընդգծել է, որ կենսունակ ու մեծաթիվ արգենտինահայ համայնքը մեծ հարգանք է վայելում Արգենտինայում և կարևոր դերակատարություն ունի հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Երևանում հունիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։
Հնդկաստանում կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է նվազագույնը 93-ի: Այս մասին տեղեկացնում է Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: