Դեկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև:
Օսամու Սուզուկին, ով ավելի քան 40 տարի ղեկավարել է Suzuki Motor Corporation ընկերությունը, մահացել է 94 տարեկանում լիմֆոմայից։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Թուրքական բանակի ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջի քաղաքի մոտ՝ պատրաստ լինելով ահաբեկիչների հետ համատեղ գործողություններ սկսել քրդական զինյալների դեմ։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի դերին ՀՀ կյանքում և տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ պետք է, իհարկե, խուսափել նման լեզվակռիվներից նման միջոցառումների ժամանակ, որը հեղինակազրկում է դրանում ներգրավված կողմերին ու նաև այն հարթակը, որի շրջանակում դա տեղի է ունենում։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Ռուսաստանում որպես խարդախության դեմ պայքարի միջոց, ամենայն հավանականությամբ, արտասահմանյան երկրներից հեռախոսազանգերի օրենսդրական արգելք կսահմանվի։ Չի բացառվում, որ նույն պահանջները, որպես հարկադրանքի միջոց, միաժամանակ կկիրառվեն ակնթարթային մեսենջերների նկատմամբ: Նրանց համար, հավանաբար, ձայնային տրաֆիկի արգելափակում կկիրառվի, ըստ ТАСС գործակալության՝ հայտնել են «Роскомнадзор»-ի մամուլի ծառայությունից։
Թուրքիայում ազատազրկման է ենթարկվել 16-ամյա քաղաքացին, ով ընթացիկ տարվա մայիսի 12-ին հայհոյանքներ էր հնչեցրել Ստամբուլում Թուրքիայի նախագահական ավտոշարասյան ուղղությամբ:
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Ըստ BBC-ի՝ դրա մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Հարավային Կորեայի տնտեսական հարցերով փոխվարչապետ և ֆինանսների նախարար Չվե Սան Մոկը կկատարի երկրի նախագահի պարտականությունները նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուին խորհրդարանի՝ անվստահություն հայտնելուց հետո:
Դեկտեմբերի 24-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը ՔԿԾ անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին, և 168.am-ի տեղեկություններով՝ ինչպես Սահակ Գրիգորյանն իր խոսքում է նշել, այս նշանակումը արդարադատության նախարարի ամանորյա նվերն է Քրեակատարողական ծառայությանը։
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության «Gökçe» և «Gözde» նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ հոդված։ Մասնավորապես նշվում է, որ այդ սարքերը նախատեսված են ապագա կարիքներին բավարարելու համար։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել են ՀՀ կառավարությանը: Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, […]
Չմոռանանք, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ևս «թռած» է ստորագրել՝ կադրից դուրս: Իսկ առջևում նրան շատ ավելի լուրջ փախուստներ են սպասվում… Իսկ մինչ այդ Փաշինյանը փախնելու է իր իսկ հայտարարություններից, օրինակ, որ՝ «Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է Բունդեսթագը և արտահերթ ընտրություն նշանակել հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ Նա համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրության անցկացումը բխում է Գերմանիայի շահերից:
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։
Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը (ես դրան անվանում եմ «տնային կիսակալանք»)։ Ուստի մեզ համար լիովին ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե խափանման, այլ պատժելու ու ցավացնելու նպատակ հետապնդող սահմանափակման հետ։
«Այնպես չէ, որ Լուկաշենկոն մեր աչքի լույսն է, բայց հիշեցնեմ՝ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է սկսած այն ժամանակից, երբ Հայաստանում նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանից հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նախկին նախագահների ժամանակ Լուկաշենկոն այդպես չի իրեն պահում, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք նման պահվածք է դրսևորում։ Այդ բանավեճը, որն ամբողջ աշխարհը տեսավ՝ Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև, շատ բացասական կարող է անդրադառնալ մեր երկրի իմիջի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։
«Flydubai» ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ թռիչքները՝ վկայակոչելով ֆորս-մաժորային իրավիճակ և թռիչքների անվտանգության սպառնալիք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու փաստը դատապարտելու կոչով։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։
ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայված օտարերկրյա գործակալների դրդմամբ համացանցում կեղծ տեղեկություն է տարածվում, թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ իբր բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ վարկածներ մշակելու համար։ Դրա մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Եմենի հութիները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով գրոհել են Արաբական ծովում Սոկոտրա կղզու մերձակայքում գտնվող Santa Ursula նավը, ինչպես նաև հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանին: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ակնհայտ է՝ սա քաղաքական պատվեր է․ ո՞նց եք պատկերացնում, որ իրենք կարող են բացահայտել գործը․ Մելիքյան
Երևում է Սամվել Վարդանյանի ջինսը, որի վրա ես հետքեր չնկատեցի․ պաշտպան
Պն-ում առնվազն շտաբի պետի մակարդակով մինչև ողբերգությունը տեղյակ են եղել՝ ինչ է կատարվում այդ զորամասում. Նորայր Նորիկյան
Չոյ Սան Մոկն սկզբում պլանավորում է հանդիպել Հան Դոկ Սուի հետ, որից հետո հեռախոսազրույց կունենա Շտաբների պետերի միացյալ հրամանատարության նախագահի հետ և հանձնարարականներ կտա նախարարներին։ Նախագահի նոր պաշտոնակատարը նաև գրավոր ուղերձով կդիմի հանրությանը և կգումարի Ազգային անվտանգության խորհուրդ։
Ես տղերքի մարմինների դուրս բերմանը ներկա չեմ եղել…Եքա մարդ ես, արա՛…տուժողի արձագանքը վկային
Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որին համապատասխան՝ նախատեսվում է զարգացնել տրանսպորտային կապը հարևան երկրների հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության միջոցով, ինչը կհանգեցնի «Հյուսիս-հարավ» միջանցքի հայկական հատվածի թողունակության ավելացման։