Բաժիններ՝

Հութիները հայտարարել են Թել Ավիվի օդանավակայանի և Արաբական ծովում նավի վրա գրոհների մասին

Եմենի հութիները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով գրոհել են Արաբական ծովում Սոկոտրա կղզու մերձակայքում գտնվող Santa Ursula նավը, ինչպես նաև հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանին: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք ռազմական գործողություն ենք անցկացրել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք: Դրա թիրախը եղել է Santa Ursula նավը: Գրանցվել է ուղղակի հարձակում», – հայտնել է խռովարարների ներկայացուցիչ գեներալ Յահյա Սարիան։

Նրա խոսքով՝ նավի վրա գրոհել են, քանի որ «ընկերությունը, որը նավի սեփականատերն է, խախտել է Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը»։Santa Ursula բեռնարկղային նավն ընթանում էր Դանիայի դրոշի ներքո, այն սպասարկվում է MAERSK LINE A/S ընկերության կողմից։Բացի այդ, հութիները «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանին:
«Հրթիռը հասել է թիրախին: Ռազմական գործողությունը հանգեցրել է տուժածների և ավիահաղորդակցության դադարեցման», – հայտարարել է Սարիան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենին, որոնց հետևանքով 6 մարդ է զոհվել, 40 մարդ՝ վիրավորվել։Հութիները հայտարարել են Թել Ավիվի օդանավակայանի և Արաբական ծովում նավի վրա գրոհների մասին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս