ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին

ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայված օտարերկրյա գործակալների դրդմամբ համացանցում կեղծ տեղեկություն է տարածվում, թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ իբր բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ վարկածներ մշակելու համար։ Դրա մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այդ հարցի շուրջ բանակցություններ չեն եղել նշված երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ։

Ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունն իրականացնում են համապատասխան գերատեսչությունները։

Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա։

Մարդկային ողբերգություններից PR անելու փորձերը համարում ենք անարժանապատիվ և անընդունելի»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031