«Կարծում եմ` մոտ 4 տարի հետո Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք». Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «TV100»-ում Էրդողան Աքթաշի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«224 կմ Զանգեզուրի կապի համար Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը կա։ Երբ է այդ նախագիծը սկսելու» հաղորդավարի հարցին ի պատասխան Ուրալօղլուն նշել է.
«Բաքվից սկսեմ․ Բաքու-Թիֆլիս-Կարս երգաթուղին կա, որը սկսել է գործել 2017թվականից։ Մյուս գիծն էլ կրկին սկսվում է Բաքվից գալիս հասնում է Հայաստան կամ Իրան, սա դեռ կխոսենք, և շարունակվում, հասնելով է դեպի Կարս։ Այս նարնջագույն գիծը (ցույց է տալիս քարտեզի վրա), որը կա, այդ հատվածում աշխատանքներն ավարտվել են, Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահման ընկած հատվածի կառուցման աշխատանքները շարունակվում են»։
Թուրքիայի մասում 224կմ հատվածի մրցույթն արված է, ըստ եղանակային պայմանների, գարնանը կսկսվեն աշխատանքները։ Նախիջևանում մոտավորապես 178-180կմ կա, դրա մի մասը կվերանորոգվի, մի փոքր հատված էլ կրկին կկառուցվի։ Այս հատվածի վրա Ադրբեջանն է աշխատում։
Անդրադառնալով Հայաստանով անցումին՝ նախարարը մասնավորապես նշել է. «43 կիլոմետրանոց հատվածի, որը կոչում ենք Զանգեզուրի միջանցք, և 61 կիլոմետրանոց Իրանով անցումի վերաբերյալ Ադրբեջանը բանակցություններ է վարում։ Այդ ամենը հստակեցնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը։ Կարծում եմ, որ մոտ 4 տարի հետո այս միջանցքն ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք»։