«Մենք ոչ մեկին ջախջախելու խնդիր չենք դրել. Բաքվում պահվող հայերի հայտարարություններին չեմ արձագանքում». Նիկոլ Փաշինյան

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորավարժությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցերից մեկը վերաբերում էր նրան, որ զորահանդեսը կազմակերպվել էր մի իրավիճակում, երբ Բաքվում կան պատանդներ, նրանցից Ռուբեն Վարդանյանը վերջերս էր հայտարարել, որ «նման պայմաններում զորահանդես անցկացնելն առնվազն անբարո է», ավելին՝  ՀՀ տարածքներից Ադրբեջանն օկուպացրել է և այդ տարածքներից դուրս գալու մասին խոսք չկա։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Բաքվում անազատության մեջ գտնվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետև պարզ չէ, թե նրանք ինչ պայմաններում, ինչ պայմանով ու հանգամանքներում են անում հայտարարություն։ Հատկապես, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար։ Ինչպես ասել եմ իմ ելույթում, բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, մենք խնդիր ենք դնում Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու։

Բազմիցս ասել եմ՝ Հայաստանի տարածքների հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, և հարցին, որ, օրինակ, եթե Իրանն ու Ռուսաստանը հայտարարեին, որ աջակցում են ընդդիմադիր այս կամ այն ուժին, ի՞նչ էր ասելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Մեր ընդդիմությունն առանց այն էլ գնահատում է այն, ինչ ուզում է, և ոնց ուզում՝ ասում է, ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը սա է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031